fbpx
Կրթություն

Արցախցի 7 հազար երեխաներ շարունակում են դպրոց հաճախել Հայաստանում. Անդրեասյան

Այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը նշեց, որ այսօր մեր դպրոցներում Արցախի Հանրապետության ավելի քան 7 հազար երեխաներ ունենք, որոնք շարունակում են կրթվել, նաև ունենք շարունակական փոփոխվող գործընթաց, երբ արցախցի երեխաները վերադառնում են Արցախ, շուրջ 70 տոկոսն արդեն վերադարձել է:

Նա տեղեկացրեց, որ 9 մարզերի 101 դպրոցներում 18 առարկա չի դասավանդվում. Դրանք հիմնականում բնագիտական առարկաներն են և նաև այն առարկաները, որոնց ժամաքանակը դպրոցում ավելի քիչ է, օրինակ, կերպարվեստը, երաժշտությունը, ուսուցչին ձեռնտու չի լինում ներգրավվել այդպիսի քիչ ժամանքականով և  ստանալ քիչ վարձատրություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ