fbpx
Արցախ

Արցախի նախագահը պարգևատրել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շնորհավորել է նրան մայիսի 25-ին Ստեփանակերտում Գինեսի նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:

Միաժամանակ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Աշոտ Խանոյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցության համար և պարգևատրել «Երախտագիտություն» մեդալով:

Ծնունդով Ջավախքցի, Գինեսի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը ատամներով մի քանի ավտոմեքենա է քաշել: Մարզիկը ծնունդով Ջավախքից է, բայց երկար տարիներ ապրել է Մոսկվայում, որտեղ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նոր ռեկորդներ է սահմանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ