fbpx
Արցախ

Արցախում 24 ժամով կասեցվել է 3 տնտեսվարողի գործունեություն

Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել; Շտաբը հայտնում է, որ ԱՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները չպահպանելու պատճառով 24 ժամով կասեցվել է 3 տնտեսվարողի  գործունեություն։

«Կասեցվել է
«Աշխեն Դավիթի Դադայան» ԱՁ,
«Թի Ֆուդ» ՍՊԸ,
«Այցեքարտ» ՍՊԸ գործունեության ծավալումը:
Մինչ տույժի կիրառումը բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մշտադիտարկումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ տվյալ տնտեսվարողները չեն վերացրել թերությունները, ինչը հանգեցրել է գործունեության մեկօրյա դադարեցման»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/151138939860228

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ