fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Նշվում է, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15637 քաղաքացու հետազոտություն, որից 1641-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ