Արցախ

Բորիս Ավագյանը Արցախում պաշտոն չի զբաղեցնում

Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: «Արցախպրես»-ին այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության դեպքերը:

«Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ