Ադրբեջանցիները Շուշիի կողմից կրակել են քաղաքացիական անձանց վրա․ կա 1 զոհ-Azat TV
Արցախ

Ադրբեջանցիները Շուշիի կողմից կրակել են քաղաքացիական անձանց վրա․ կա 1 զոհ

Հոկտեմբերի 8-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայութունը հայտնել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա։

«Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ