fbpx
Արցախ

Քննարկվել են Արցախից տեղահանվածներին տրամադրվող օգնությանն առնչվող հարցեր

Հուլիսի 12-ին Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:

«Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագրի հարցը: Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:

Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին Շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ