fbpx
Արցախ

Արցախում 4 ամսվա ընթացքում կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, գնդացիր ու այլ զինատեսակներ

2021թ. առաջին չորս ամիսներին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից։

«Դատախազությունը ևս հասկանում է առանձին դեպքերում զենքը կամ ռազմամթերքը արտաքին վտանգներից պաշտպանվելու նպատակով պահելու` քաղաքացիների շարժառիթն ու նպատակը: Այդուհանդերձ, վստահ ենք, որ առավել վտանգի աղբյուր հանդիսացող նման առարկաները քաղաքացիներին պետք է հատկացվեն բացառապես պետական վերահսկողության շրջանակում` զենք պահելու կամ կրելու իրավունք հայցող անձի անհատական բոլոր բնութագրիչները հետազոտելուց հետո: Հետևաբար կրկին հորդորում ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ և նրանց հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող` ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը»,-նշվում է Արցախի դատախազության հաղորդագրությունում։

Նաև հորդորում են և խնդրում շրջանառությունն արգելված նման առարկաներ ունենալու դեպքում դրանք հանձնել ոստիկանության մարմիններին: Միաժամանակ հիշեցնում են, որ ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքերը կամովին հանձնած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ