Ռուս խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և փախստակաների շարասյունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ:
Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է ժամանել ևս 137 փախստական:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ:
