Առողջապահություն

Արցախի 11 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել և ուղարկվել ՀՀ հետազոտության

Արցախ/Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության։

«Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։

Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։

Դուրսգրումից առաջ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած ընթացակարգերի, ևս մեկ թեստավորում է արվել»։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Donderdag 16 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ