fbpx
Արցախ

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Արմեն Գրիգորյանին

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգային ընդհանուր միջավայրը՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ