Արցախի ԱԺ-ն հայտնել է, որ ապրիլի 26-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել ԱԳ նախարար Դ. Բաբայանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները:
«Մասնավորապես քննարկվել են տարբեր ձևաչափերով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և դրա արդյունքում ակնկալվող փաստաթղթերի մեջ Արցախի Հանրապետությանը սպառնացող հավանական վտանգները:
Երկուստեք կարևորել են ապրիլի 14-ի ԱԺ հայտարարության լույսի ներքո Արցախի Հանրապետության կարգավիճակի, սահմանների և անվտանգության հիմնախնդիրների արտացոլումը ստորագրվելիք ցանկացած փաստաթղթում:
- Արցախի ԱԺ-ը արտահերթ նիստ է հրավիրվել
- Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ-ում հանդիպել է պատգամավորներին
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեկ «Ազատության» ռադիոկայանին տրված Դ. Բաբայանի առցանց ասուլիսին, որը, ըստ Դ. Բաբայանի, ռադիոկայանի կողմից լրիվ չէր ներկայացվել, և իր պահանջով վերացվել է «վրիպումը»:
Խմբակցության ղեկավարները փաստել են, որ հիշյալ ռադիոկայանի նման «վրիպումները» դարձել են պարբերաբար, և մնում է հասկանալ՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է կատարվում այդ ամենը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
