Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր Facebook-ի էջում հայտնում է.
«Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքներն ամփոփելով՝ հայտարարում եմ, որ Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը: Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին դեպի հրապարակ կշարժվեն «Սպայի տան» հարակից տարածքից՝ իմ առաջնորդությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ կոչիս արձագանքելու համար և մեկ անգամ ևս հորդորում անմասն չմնալ այս պատմական իրադարձության՝ հավուր պատշաճի կայացման գործում մեր լուման ներդնելուց:
Կեցցե՛ն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները:
Կեցցե՛ Հայրենիք-Սփյուռք անխախտ միասնությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ Ազատ Հայրենիքում արդեն իսկ կերտում է իր արժանապատիվ ապագան»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/360148698015843/?type=3&theater