fbpx
Քաղաքականություն

Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթաց չկա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ:

Նախագահը նշել է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթաց փաստացի չկա, իսկ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև տեղի ունեցող տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն։

«Պաշտոնական Բաքուն չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը արցախյան հակամարտության հարցում: Այսօր փաստացի բանակցային գործընթաց տեղի չի ունենում: Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն: Սա միայն նշանակում է, որ գործունեություն է ծավալում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լավ, մինչև երբ»,-ասել է Ալիևը:

Նա նաև հավելել է, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբից հստակ հայտարարություններ է ակնկալում:

Այս մասին Ալիևը հայտարարել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ