Խորհրդարան

Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է. Լիլիթ Մակունց

Օգոստոսի 29-ին ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես հանդես է եկել ելույթով:

«Այս օրերին շատ կարևոր առաքելությամբ են ՀՀ-ում գտնվում դիվանագիտական կորպուսի մեր ներկայացուցիչները, որով բոլորս ճշտում ենք մեր ժամացույցները և համոզվում, որ միևնույն էջի վրա ենք ու համահունչ ենք իրականացնում մեր պետության քաղաքական օրակարգը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն ՀՀ-ում ժողովրդավարության ապահովման կարևոր հենասյուներից մեկն է։ Մենք որպես օրենսդիրներ անում ենք առավելագույնն երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար»,- ասել է Մակունցը: Վերջինը նաև նշեց, որ ներքաղաքական բոլոր ձեռքբերումները պետք է նպաստեն ավելի արդյունավետ, վստահ և նախաձեռնող արտաքին քաղաքականության իրականացման։

«Մենք շարունակելու ենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում խոսել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի և էքզիստենցիալ անվտանգության հարցերի մասին։ Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է»,- հավելեց ԱԺ պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ