Քաղաքականություն

Արցախի հարցն ուժային լուծում չունի. Նիկոլ Փաշինյան

Այսօր` մայիսի 16-ի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե վերջին մի քանի ամիսներին հայ-ադրբեջանական սահմանը լարված է մի քանի օր առաջ ականատես եղանք, որ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ ու վնասել բնակելի տներ, հիմա էլ պատրաստվում է լայնածավալ զորավարժությունների, այս ամենին զուգահեռ էլ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում, ինչն իր հնարավոր անդրադարձը կարող է ունենալ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վրա՝ բացասական հետևանքներով Հայաստանի համար։ Ինչպե՞ս է մեր պետությունը պատրաստվում հակազդել վերոնշյալ գործողություններին կամ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

ՀՀ վարչապետը նշեց, որ գործիքակազմը շարունակում է նույնը մնալ:

«Մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր համախմբվածությունն ու ուժեղությունը, քաղաքական բանակցային դիվանագիտական եղանակներն այդ իրավիճակը կառավարելի պահելու։ Մենք մի բան ենք ասել, որ պատերազմով վախեցնելով, զենքի սպառնալիքի ներքո Հայաստանը չի բանակցելու և մենք կարծում ենք, որ Արցախի հարցն ուժային լուծում չունի։ Սահմանը լարված է, եթե ուզում եք համեմատենք ի տարբերություն նախորդող շրջանի հիմա սահմաը շա՛տ ավելի հանգիստ է, շատ-շատ ավելի հանգիստ, բոլոր առումներով»,-ասաց վարչապետը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ