Արցախ
10:00 30/03/2020

Արցախի հարցում Հայաստանից հնչող գնահատականները շատ զգուշավոր պետք է լինեն

Azat.TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.

Արցախում իրավիճակը և՛ բարդ է, և՛ հասկանալի: Նախագահի ընտրություններ են, չնայած հաստատված կորոնավիրուս չկա, սակայն տարբեր կողմերից հնչում են արտակարգ դրություն մտցնելու պահանջներ և կոչեր: Ներքին հարցը, որ բոլորիս է վերաբերվում, նույնքան էլ շատ հանգամանքներով պայմանավորված հեռու է պահում, քանի որ Հայաստանը պետք է սատար կանգնի բոլոր կողմերին, որպեսզի իրավիճակի անհարկի լարում չառաջանա, իսկ Հայաստանի փաստացի մաս կազմող Արցախն իր ընտրական կամքն արտահայտի:

Գիտենք, որ բոլորիս շնչին անկշտաբար հետևող հակառակորդը ցանկացած պահի կարա առիթավորվի՝ հաշվի չառնելով պանդեմիան, հաշվի չառնելով Գուտերեշի խաղաղության խոսքը և ԵԱՀԿ Մինսկի խմբին, և գնա սադրանքի մեր ոխերիմ բարեկամների հրահմամբ ու միայն սթափվի խիստ հակահարվածից: Եվ միևնույն ժամանակ, բոլորս էլ գիտենք, որ առիթ պետք չէ ստեղծել, որ հրահրեն, ու սադրեն: Չի՛ կարելի կրակի վրա բենզին լցնել, չի՛ կարելի այլոց ջրաղացին ջուր լցնել և այլն…

Այդ իմաստով, հորդորում եմ բոլորին, որպեսզի զերծ մնան զոռբայությունից, զերծ մնան իրարանցում ստեղծելուց, զերծ մնան «հյուսիսային» ագենտուրայի հետ գործակցելուց, քանի որ ցանկացած սխալ կարող է բերել անդառնալի հետևանքների:

Քննադատությունները, գնահատականները շատ զգուշավոր պետք է լինեն՝ չխարխլելու հայկական միասնությունն այս ծանրագույն ժամանակներում: Հուսանք, որ վարակը չի ներթափանցի Արցախ: Չնայած, որ անկախ ընտրական պրոցեսից, կարծում եմ, որ միևնույնն է ինչոր պահից այնտեղ էլ կհասնի:

Առողջ կացեք
ի խորոց սրտի

Արցախում իրավիճակը և՛ բարդ է, և՛ հասկանալի: Նախագահի ընտրություններ են, չնայած հաստատված կորոնավիրուս չկա, սակայն տարբեր…

Geplaatst door Narek Ayvazyan op Zondag 29 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ