fbpx
Տեսանյութեր

Արցախի հերոս բարձրագույն կոչմանն եմ արժանացրել լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ ընթացակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»,- գրել է ԱՀ նախագահը։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/1441407722731684/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ