Հուլիսի 26-ին Tert.am-ի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։
«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին վարվում նրան հետ բերելու համար։