Արցախ

Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակի ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Facebook-ում:

ՄիՊ-ը հայտնում է, որ հետազոտություն է կատարում Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետազոտություն է կատարում Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ, որն ընդգրկելու է բոլոր հիմնական իրավունքները՝ առողջության պահպանման, անձնական ազատության, ազատ տեղաշարժի, կրթության, սոցիալական ապահովության, աշխատանքի և մի շարք այլ իրավունքներ:

Եթե կան անձինք, ովքեր արտակարգ իրավիճակում բախվել են մարդու իրավունքների խախտումների և պատրաստ են կիսվել մեզ հետ իրենց փորձառությամբ (բուժում, մեկուսացում, ինքնամեկուսացում, տեղաշարժ, աշխատանք և այլն), կխնդրեի կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին և տալ հեռախոսահամար, կամ էլ աշխատանքային ժամերին զանգահարել մեր 116 թեժ գծին: Տվյալները հավաքագրվելու և կիրառվելու են անանուն կերպով: Ցանկացած առնչվող տվյալի (խնդրի) ներկայացում արժեքավոր կլինի մեզ համար, որպեսզի կարողանանք խնդիրներն ու պատճառները հնարավորինս արդյունավետորեն ախտորոշել ու առաջարկել համապատասխան լուծումներ՝ կանխելու համար մարդու իրավունքների հետագա հնարավոր խախտումները:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան»,-ասվում է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ