Արցախ

Արցախի նախագահը իր հանգստյան օրը անցկացրել է հրաձգարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում կատարել: Նախագահը հայտնում է, որ այսօր իր հանգստյան օրը անցկացրել է մարտական հրաձգարանում:

«ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Այսօր հանգստյան օրս անցկացրեցի մարտական հրաձգարանում: Ցերեկային հրաձգության ցուցաբերած արդյունքս, կարծում եմ, բավարար էր, քանի որ հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը: Առաջիկայում կփորձեմ կատարելագործել այդ ցուցանիշը:

Արցախի բոլոր զինապարտների մարտական հմտությունների շարունակական բարելավումը լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին»,-գրել է Հարությունյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ