fbpx
Արցախ

Արցախի նախագահի այցը Ֆրանսիա, և հանդիպումները պաշտոնյաների հետ, հալեցնում է սառույցը

Արցախի նախագահի այցը Ֆրանսիա, և հանդիպումները պաշտոնյաների հետ, «հալեցնում է սառույցը»։ Անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են արվում, միևնույնն է, սա աննախադեպ հնարավորություն է Արցախի համար։ Սա Ֆրանսիայի պատասխանն է Ալիևին, իսկ նրա «կամակորության» դեպքում, հարցն ավելի կլրջանա՝ հօգուտ Արցախի, ընդհուպ Արցախի Հանրապետության ճանաչում։

Սակայն այլ հարց է, որ հնարավորութուններին զուգահեռ նաև աճում են ռիսկերը։ Իսկ ռիսկերը, առանց հնարավորությունների աճեցնելուց էլ մեծ էին և գնալով ուժգնանալու էին, քանզի միջազգային կրիմինալի ներկայացուցիչ Ալիևը և իր հովանավորներ՝ Պուտինն ու Էրդողանը դրդում են, որ Հայաստանով միջանցք բացվի, ինչպես նաև ամբողջ Արցախը հայաթափվի։

Հիմա, Պուտինը նեղացավ և չօգնեց ասելով, չեք կարող ոչ Արցախ պահել, ոչ Հայաստան, ոչ ռուսական իմպերիալիզմի իմիջը, ոչ էլ Պուտինի անունը հայ ժողովրդի մոտ, որովհետև բոլորս ներկա ենք, թե ինչպես է պատմությունը կրկնվում, և ինչպես է տարածաշրջանի «ոստիկանը» վաճառում Հայաստանի ու Արցախի հողերը Ադրբեջանին, ինչպես են «ոստիկան» կարգված տերության ույգուր զինվորականները թույլ տալիս հանձնվեն իրենց վերահսկողության գոտին։

Արցախը և Հայաստանը պաշտպանելու այսօրվա միակ հնարավորությունը գտնվում է գերտերությունների ձեռքում, այլ ոչ թե տարածաշրջանային բռնապետերի։ Ցավոք, ոչ մեր։ Բայց պետք է այս իրավիճակը, և գերտերություններն օգնել կառուցել ինքնուրույն, ինքնիշխան ու հզոր Հայաստան։ Ինչքան էլ ռոմանտիզմ թվա, ինչքան էլ անիրական թվա, ու ցավը ետ պահի, բայց ասել դասականի՝ ձեռքներս ետ պետք է տանենք ցավի վրայից, ու շարժվենք մեր շահերի ուղղությամբ։

Որտեղի՞ց է առաջանում համոզմունքը, որ կօգնենք, քանզի տրիվիալ է՝ հակառակ դեպքում չէին խանգարի հոշոտվելուն։ Իսկ թե ինչու են անում, որն է իրենց շահը մեկ այլ առիթով նորից անդրադարձ կլինի։

Փառք հերոսներին,

Հայաստանին ու Արցախին փառք

Նարեկ Այվազյան

Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ