fbpx
Առողջապահություն
22:10 13/03/2020

Արցախի ուսումնական հաստատությունների գործունեությունը կդադարեցվի

Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մարտի 14-23 ժամանակահատվածում բոլոր ուսումնական հաստատությունների գործունեությունը կդադարեցվի:

Հայտարարությունը ստորև՝

«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը՝ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելու, արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով՝ ս.թ. մարտի 14-ից 23-ը հանրապետությունում դադարեցվում է  ուսումնական գործընթացը, չեղարկվում  կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են  մշակութային, մարզական և այլ մասսայական միջոցառումներն ու հանդիպումները»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ