Փրկարարները հայտնվել են կրակոցների թիրախում․ Արցախի ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել-Azat TV
Արցախ
16:17 10/01/2022

Փրկարարները հայտնվել են կրակոցների թիրախում․ Արցախի ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել

Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից, Կարմիր Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ, այրվել է կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ