fbpx
Արցախ

Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպանի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ