fbpx
Առողջապահություն

Արցախից ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 29 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Հանրապետական բժշկական կենտրոնում է գտնվում 21 քաղաքացի, 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 669 թեստավորում:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/143530010621121

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ