Արցախ
21:30 29/03/2020

Արցախում անցկացվել է խորհրդակցություն Բակո Սահակյանի նախագահությամբ

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջվարչակազմերի ղեկավարները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել մայրաքաղաքում և շրջաններում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների արդյունքների մասին: Հանրապետությունն ապահովված է ախտահանիչ միջոցներով և սարքավորումներով, իսկ համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում:

Աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու նպատակով, Նախագահի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր տեխնիկական պարկը և տրանսպորտային միջոցների մի մասը համապատասխանեցրել է ախտահանիչ-հակահամաճարակային բնույթի աշխատանքների իրականացմանը: Դրանք արդեն բարեհաջող փորձարկվել են, և առաջիկա օրերին դրանց կիրառմամբ ախտահանիչ աշխատանքները նոր՝ առավել արդյունավետ հուն կմտեն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Zondag 29 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ