Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել:
Շտաբը հայտնում է, որ Արցախում ախտահանիչ միջոցառումները շարունակվում են և կրելու են շարունակական բնույթ:
Նրանք մասնավորապես գրել են.
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ՝ նախարարության ենթակա շրջանային բուժհաստատությունների տարածքներում:
Նմանատիպ ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»:
https://www.facebook.com/103859264588196/videos/161977765141321/