Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է արձանագրվել

Հրապարակող՝

https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_200226233701-21-coronavirus-prevention

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է հաստատվել:

«ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում:

2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID -19 –ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում:

Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Վարակի օջախ հանդիսացող վայրերը պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակատավորներին՝ թեստավորում:
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով վերջին 24 ժամում 103 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 043 փորձանմուշի հետազոտություն»,-ասվում է շտաբի տարածած հայտարարության մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/165502651757190

Ամենաթարմ