fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է.

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն ԵՐ

Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ
իրականացված և նախատեսվող միջոցառումների մասին

Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:
Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահանվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:

Ախտահանվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:
Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:
Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է՝
Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:
Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/116857989954990/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ