Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։
Շտաբը հայտնում է, որ Արցախում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսային վարակի 5 հաստատված դեպք:
9 անձ մեկուսացած է: Թեստավորված անձանց թիվը 49 է:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցել են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։
Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են: Այս թեմայի հետ կապված նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/125176372456485/?type=3&theater
