fbpx
Արցախ

Արցախում ինքնամեկուսացել են ոստիկանության 4 ծառայողներ

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած ոստիկանության 4 ծառայողներ են ինքնամեկուսացվել:

Նրանք մասնավորապես գրել են.

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են:

Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/124949485812507

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ