fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի որևէ դեպք չկա․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը  Facebook-ի պաշտոնական էջում  գրել է․

«Քիչ առաջ խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց կորոնավիրուսի թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ:

Բարձր եմ գնահատում առ այսօր կատարված ջանքերը և՛ պետական մարմինների, և՛ բուժաշխատողների ու այլ ընդգրկված անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված ռիսկերի աճը և շատ քաղաքացիների վարքի դժվար կառավարելիությունը, պետությունը պետք է մտածի ավելի խիստ միջոցներ կիրառելու մասին»:

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3026891340682416

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ