fbpx
Արցախ

Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը

Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը:

«ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը:

Նախաձեռնության նպատակն է կանխարգելել հասարակական տրանսպորտում մարդկանց կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն: Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ դիմակ դնելը պարտադիր է փակ տարածքներում, այսինքն նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

Ծրագրին մասնակցում են 34 կամավոր երիտասարդներ, ովքեր առավոտյան 06:45-ից մինչև 20:00-ն իրականացնում են հերթապահություն:

Կամավորները իրազեկվել են իրենց առողջության անվտանգության կանոնների մասին, աշխատանքի ընթացքում սահմանված բոլոր կանոններին (պարտադիր դնում են դիմակ և ձեռնոց): Ամեն առավոտ, մինչ կամավորական աշխատանքի անցնելը, չափվում է նրանց ջերմությունը»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/167599181547537

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ