fbpx
Արցախ

19:45 12/8/2019

Արցախում մզկիթ է վերականգնվում . (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղարաբաղի Շուշի քաղաքի Գևհար աղայի մզկիթի վերականգնումը, որը մեծապես տուժել է 1992-1994թթ-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ, թվում էր, թե պետք է նյարդայնացներ տեղացիներին։ Թվում էր, մարդիկ պետք է գային այստեղ ամեն օր, հետևեին աշխատանքների ընթացքին և քննարկեին Ղարաբաղի համար այս անսովոր իրադարձությունը։

 

Սակայն աշխատանքների իրականացման վայրը բնավ այդպիսի տեսք չուներ․ այնտեղ էր մեկնել JAMnews-ի թղթակիցը։ Մի քանի բանվոր՝ շինհրապարակում էին, մզկիթի մոտ երկու տղա էին հեծանիվ քշում և լսվում էր, թե ինչպես են հարակից բնակելի շենքի վերջին, հինգերորդ հարկում պատուհանից պատուհան զրուցում երկու տատիկ։ «Մեզ համար դա պատմամշակութային ժառանգության պահպանման հարց է՝ անկախ կրոնական կամ մշակութային պատկանելությունից», – JAMnews-ին ասել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և սպորտի նախարարության մշակութային հուշարձանների բաժնի ղեկավար Արման Գրիգորյանը։

Վերականգնողական աշխատանքների համապպատասխանատու է «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հայկական հիմնադրամը, սակայն աշխատանքներն իրականացվում են իրանցի մասնագետների հետ սերտ համագործակցության պայմաններում «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» և «ԻԿՕՄՕՍ-Իրան» կազմակերպությունների աջակցությամբ։ Կարդացեք նաև Վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածին. զոհվել են Ստեփանակերտի 2 բնակիչներ Շուշիում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը «Վերացնել հայաստանցի-արցախցի» անհիմն շահարկումը».

Շուշիում վրանային ճամբար կլինի տեղի բնակիչները մզկիթն իրանական են համարում, և հենց դրանով են բացատրում վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հարցում Իրանի ակտիվ մասնակցությունը։ Սակայն նախագծի ֆինանսավորումն արդյունքում բոլորովին այլ տեղից է ստացվել։

Վերեվ