fbpx
Արցախ

Արցախում քննարկում է տեղի ունեցել սուր շնչառական վարակների կանխարգելման համար

Մարտի 6-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում  ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:

Խոսելով դասապրոցեսի դադարեցման և բաց թողնված դասաժամերի լրացման մասին՝ նախարարը տեղեկացրել է, որ քննարկման և որոշման արդյունքում առաջիկայում դասերը կլինեն 40 րոպե տևողությամբ, իսկ առաջին դասարանցիների գարնանային արձակուրդների մի մասը կտեղափոխվի՝ մարտի 25-ից ապրիլի 1-ը:

Խորհրդակցությանը ներկա էին  նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը,  «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը և ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը: Խորհրդակցության վերջում կրթական հաստատությունների պատասխանատուները հանդես են եկել հարցադրումներով:

Ավելի մանրամասն՝ Լեռնային Ղարաբաղի կրթության, գիտության,սպորտի նախարարության կայքում edu.nkr.am։

Հիշեցնենք,որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Արցախում նույնպես դասերը մեկ շաբաթով հետաձգվել էին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ