fbpx
Արցախ

Արցախում սահմանվել են տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ

Արցախում արտակարգ իրավիճակով պայմանավորված հանրապետությունում մտցվել են անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ (տեղաշարժման հատուկ ռեժիմ)։ Սահմանափակումները ներկայացվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրում․

1. Արցախի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ` սույն հավելվածի համաձայն:

2. Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք, բացառությամբ`

1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի ան-դամների.

2) այն դեպքերի, երբ Պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է ան-ձանց մուտք գործելը.

3) Պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:

3. Պարետի որոշմամբ ցամաքային սահմանի անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը կարող է արգելվել, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և եթե սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել Արցախի Հանրապետությունից ելքի առանձնահատկություններ:

4. Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գոր-ծելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտլացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառում-

ներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց ազատ տեղա-շարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն կետից բացառություն-ները կարող են սահմանվել Պարետի որոշմամբ:

5. Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակա-բանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:

6. Պարետի ցուցումով Արցախի Հանրապետության համապատասխան հա-մայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`

1) համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև Պարետի ցուցումով` արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.

2) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կամ ինքնա-մեկուսացում իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախ-ընտրությամբ` մեկ այլ վայրում, նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրակա-նացում և ազատ տեղաշարժի նորմավորում՝ պահպանելով կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրողների և այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.

3) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.

4) անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.

5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

7. Սույն հրամանագրի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտա-վորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

8. Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարած-քից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանում-ները (այսուհետ` Ոստիկանություն), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, առողջապա-հության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչու-թյան, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, շրջանի վարչակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ Պարետի ցուցումով` նաև պետական կառավարման այլ մարմիններ:

9. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողանձանց (բուժանձնակազմի), Արցախի Հանրապետու-թյան առողջապահության նախարարության, առողջապահության նախարարության

պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտան-գության պետական ծառայության և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ