fbpx
Արցախ

«Արցախյան բանակցություններում որոշումները կայացնելու են կողմերը». Սերգեյ Լավրով

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախյան հակամարտության բանակցություններին ու վերահաստատել, որ որոշումները ընդունելու են հակամարտության կողմերը, ոչ թե միջնորդները։

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հասցրել են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ, ու շարունակում են ինտենսիվ կապի մեջ լինել։

«Կրկնեմ ևս մեկ անգամ․ համանախագահներն ու ԵԱՀԿ-ն կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմանների ստեղծմանը, [իսկ] որոշումները, իհարկե, պետք է ընդունվեն երկխոսության ընթացքում, կողմերի միջև ուղիղ բանակցություններում», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նոր է ձևավորվում, ու ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե այս փուլում ինչ ինտենսիվությամբ կարելի է աշխատել բանակցություններում։

Աղբյուր՝ https://www.shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ