fbpx
Աշխարհ

Արցունքաբեր գազ՝ Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործող փախստականներին կանգնեցնելու համար

Հույն սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանից ԵՄ-ի տարածք մտնել փորձող մի քանի հարյուր փախստականներից կազմված խմբերին կանգնեցնելու համար։ Այս մասին հաղորդում է news.sky.com կայքը:

Հիշեցնենք, որ Թուրքիան բացել է Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար:

«Մենք վաղուց էինք ասում, որ պարտավոր չենք ընդունել նման թվով փախստականների: Դուք խոստացել էիք մեզ օգնություն, սակայն ոչինչ չեք անում, և ահա մենք երեկ բացեցինք մեր սահմանները: Արդեն 18.000 փախստական է անցել, իսկ այսօր գուցե անցնի 25-30 հազարը, և մենք այլևս մեր դռները չենք փակի, որովհետև ԵՄ-ն պետք է պահի իր խոստումը»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի տարածքում շուրջ 3,6 միլիոն փախստական կա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ