fbpx
Կրթություն

Արդարադատության միջազգային դատարանը կարող է համագործակցություն սկսել հայաստանյան բուհերի հետ

ԱՄԴ գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողին այսօր՝ մայիսի 29–ին, հանդիպել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ և պատրաստակամություն հայտնել համագործակցություն հաստատելու հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ՝ դատարանում ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու առումով։

Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորել է Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրել դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։

Բալայանը գլխավոր քարտուղար Կուվղյողին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած դատաիրավական բնագավառի բարեփոխումները և դրանց նպատակը։ Հանդիպմանը քննարկվել են միջազգային իրավունքի բնագավառում գիտելիքների խորացման ուղղությամբ հայ ուսանողների և մասնագետների վերապատրաստման համար Դատարանի հետ համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությանն ու դրա շրջանակներում առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ