fbpx
Իրավական

Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է սկսել տասնյակից ավելի դատավորների դեմ

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել:

Նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ է ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Խաչիկյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները: Օրաթերթին ասել է. «Փոխանակ խրախուսելու, ասելու՝ գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար… ես ոչ մեկի օրոք աղաղակող որևէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»»

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ