fbpx
Կառավարություն

Արդարադատության նախարարի մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ քննարկվում. Տիգրան Ավինյան

Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ խոսելիս պատասխանել է արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուների մասին հարցին:

«Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ քննարկվում, կարծում եմ, որ այդ թեկնածուների անունները պետք չի հնչեցնել այս պահին»,- նշել է փոխվարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ