Իրավական
21:58 31/05/2020

Արդարադատության նախարարին ուղղված հարցը` մարտի 1-ի գործով որոշումներ կայացրած դատավորների վերաբերյալ

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

«Հարց ՀՀ Արդարադատության նախարարին Մարտի 1-ի գործերի և կամակատար դատավորների վերաբերյալ

2008-ի շարժմանը, որ հաջորդել էր կեղծված և բռնություններով ուղեկցված ընտրություններին՝ մարդկանց կամարտահայտման իրավունքի, ազատությունների ու արդարության վերականգնման նպատակով, ես մասնակից եմ եղել որպես ՀՀ քաղաքացի, ինչպես նաև որպես քաղաքական ուժի երիտասարդ ներկայացուցիչ կազմակերպչական աշխատանքներ եմ տարել։

Ներկայումս, բոլորիս հայտնի իրավիճակում՝ սկսվել է այդ ժամանակահատվածի հարուցված կեղծ քրեական քեյսերի մեծածավալ բացահայտումներ և նոր հանգամանքների հիման վրա գործերի բեկանումներ ու անմեղ ճանաչելու գործընթացներ:

Այս ամենի առնչությամբ ինձ մոտ և վստահ եմ, որ շատերի մոտ առաջացել են մի շարք հարցեր, որոնցից մեկն, օրինակ, ուղղեցի ՀՀ ՄԻՊ պարոն Թաթոյանին, իսկ այժմ, որ ավելի օրհասական է, ցանկանում եմ ուղղել ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia նախարար պարոն Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan-ին:

Ի տարբերություն Թաթոյանի, Բադասյանի հաշիվը հնարավոր եղավ նշել գրառման մեջ, սակայն, հաշվի առնելով զբաղվածությունները՝ կխնդրեմ, սիրելի ընկերներ, հնարավորության դեպքում՝ տեղեկացնեք հարցի մասին: Սա արդյունավետ միջոց է, 3-30 օր չսպասելով, ստանալ արագ պատասխան: Եվ ուրեմ՝ ինչպես ասվում էր հանրահավաքներին:

Հարգելի պարոն Բադասյան, 2018 թվականի նոր իրողություններով պայմանավորված՝ Մարտի 1-ի գործերի մասով Եվրադատարանը սկսեց ավելի արագ իրենց վճիռները ներկայացնել՝ ճանաչելով մարդկանց իրավունքների ոտնահարումները, որից ենթադրվում է, որ քաղաքական հետապնդումներ և բանտարկումներ են տեղի ունեցել: Այնուհետև, վերջին օրերին, տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները՝ իննը հոգու հետ կապված, որից առաջ էլ էր տեղի ունեցել համանման վճիռներ՝ քեյսերի բեկանում և անմեղության ճանաչում: Ինչն արդեն, ըստ իս, հիմնավորում է նախորդ ենթադրությունները օրենքի ու իրավունքի տեսանկյունից, որ տվյալ անձիք ենթարկվել են քաղաքական հալածանքների ու բանտարկումների։

Քանի որ իրազեկված եմ Կառավարության կողմից վեթինգի և անցումային արդարադատության իրականացման մասին պատկերացումներին, ըստ Կառավարության ներկայացուցիչների հայտարարությունների, նաև քանի որ Ձեր ղեկավարած գերատեսչության խնդիրներից է՝ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերի զարգացումը և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովումը, իմ և վստահ եմ հազարավոր մարդկանց մոտ էլ հարց է առաջացել՝ կապված այս գործերի մասով Ձեր քայլերի առնչությամբ, որոնք, ինչպես բոլորիս է հայտնի, ուղիղ կապ ունեն Հայաստանում արդարադատության վերականգնման գործըթացի հետ:

Ցանկանում եմ նշել, որ կա տպավորություն և միգուցե Դուք էլ հանդիպած կլինեք՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով, որ քենսլ է արվել վեթինգը կամ անցումային արդարադատությունը, իսկ այս քրգործերի բեկանումը և անմեղ ճանաչումը Կառավարությունն օգտագործում է չեղարկումը քողարկելու նպատակով, ինչին ես հակառակ վերաբերմունք ունեմ։

Այժմ ինձ և շատ այլ մարդկանց, ովքեր առնչություն են ունեցել և ունեն վերոնշյալ գործընթացներին, հետաքրքրում է հետևյալը.

Ի՞նչ է իրականացնում նախարարությունն իր լիազորությունների և գործառույթների շրջանակներում տվյալ քաղբանտարկյալների, հետապնդումների ու բռնաճնշումների ենթարկվածների հարցերով, և նաև դատավորների, որոնք ներկայումս շարունակում են մասնակից մնալ արդարադատության իրականացմանը։ Նրանց ներկայությունը դատական համակարգում, ըստ իս, հակասում է և հակասելու է թե՛ Կառավարության հայտարարված մոտեցումերին, թե՛ Նախարարության խնդիրներին այնքան ժամանակ, մինչև որ չտեսնենք քաղբանտարկյալների իրավունքների վերականգնումը և պատասխանատվույթան կանչված կամակատար դատավորներին:

Հարց ՀՀ Արդարադատության նախարարին Մարտի 1-ի գործերի և կամակատար դատավորների վերաբերյալ2008-ի շարժմանը, ոը հաջորդել էր…

Geplaatst door Narek Ayvazyan op Zondag 31 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ