fbpx
Խորհրդարան

Բուժական ուղղիչ հիմնարկը չենք ունենա. ՀՀ արդարադատության փոխնախարար

ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ նիստին ներկայացրեց Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը: Փաթեթում ներառվել են ևս 3 օրենքների նախագծեր:

«Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան շատ ավելի հստակ կերպով կատարել կիսաբաց, կիսափակ, փակ, բաց ուղղիչ հիմնարկներից տեղափոխումը ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներ:

Բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող հարցերը ևս ավելի հստակեցվել են: Այլևս բուժական ուղղիչ հիմնարկը չենք ունենա: Կարգավորումներն այնպիսին են, որ այսուհետ քրեակատարողական հիմնարկներում ըստ անվտանգային գոտիների բժշկական ստորաբաժանումներ լինեն»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց նաև հանձնուքների վերաբերյալ մի դրույթ: Այսօր կալանավորված անձինք կարող են ստանալ մինչև 70 կգ հանձնուք, իսկ դատապարտյալների համար ընդհանուր առմամբ սահմանափակում նախատեսված չէ:

«Նախատեսել ենք, որ շաբաթական մինչև 20 կգ հանձնուք կարող է ստանալ թե՛ կալանավորված անձը, թե՛ դատապարտյալը: Սա ներառում է նաև հեղուկները»,- ասաց Սարգսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ