fbpx
Իրավական

Արդեն 1 տարի է, ինչ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված չեն. Արտակ Զեյնալյան

Ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անդրադարձավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ ԱԱԾ մարմինների կատարած հետախուզական աշխատանքներին:

«Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկներում, ջերմաստիճանը բարձր է, ապա առանց որևէ խտրականության, որևէ կոռուպցիոն դրսևորման, խցերի կերակրապատուհանները միշտ բաց են լինում: Իսկ եթե խցում չկա բանտարկյալ, դրա բաց ու փակ լինելը նշանակություն չունի: Դրա համար այդ օրը եղել են նաև փակ կերակրադռնակներ», – ասաց նա:

Նախախարը նաև հավելեց, որ արդեն 1 տարի է, ինչ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված չեն, և ավելացրեց, որ խցերի դռնակները բացվում են նաև, եթե որպես բողոք` ներսում հրդեհ են կազմակերպում, որպեսզի օդափոխություն լինի:

Անդրադառնալով դատապարտյալների կողմից միմյանց իրեր փոխանցելուն՝ նախարարը նշեց, որ օրենքով նման արգելք չկա:

«Մենք քրեակատարողական ծառայակիցներին արգելել ենք միջնորդ հանդիսանալ այդ փոխանցման ժամանակ, և միևնույն ժամանակ ճաղավանդակները մեծացվել են՝ համապատասխան միջազգային չափանիշներին, քանի որ դրանք մեզ մոտ փոքր էին, և դա իրավունքների խախտում էր դիտվում: Մենք նաև չունենք զրահապատ ապակիներ, քանի որ նախապես կառուցման պլանին համապատասխան չի կառուցվել: Արդյունքում բանտարկյալներն այդ ճանապարհով փոխանցում են չարգելված իրեր: Այս հարցը կանոնակարգելու համար կամ պետք է թույլ տալ, որ կրկին աշխատակիցները դա անեն, կամ պետք է ներդրում անել՝ զրահապատ պատուհաններն ու կենտրոնացված օդափոխության համակարգը կյանքի կոչելու համար»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ