fbpx
Աշխարհ

Արդեն սկսվել է S-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ S-400-ներ տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ