fbpx
Հասարակություն

Արդյո՞ք Համալիրը նախապատրաստում են կորոնավիրուսով վարակվածների համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Համացանցում լուսանկարներ է տարածվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, որտեղ երևում է, որ Համալիրի ներսում մի շարք մահճակալներ են դրված։ Նկարներում երևում է նաև, որ տեղանքում կատարում են ախտահանման և նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին մեզ տեղեկացնում են նաև մեր հետևորդները՝ ցանկանալով իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։

Մենք կփորձենք կապ հաստատել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հետ և պարզաբանում խնդրել Համալիրում տեղի ունեցող գործողությունների մասին։

Azat TV մեդիանախաձեռնությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմանները՝ մեկուսանալ կամ ինքնամեկուսանալ պարետի որոշման համաձայն։

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ