fbpx
Քաղաքականություն

Արդյո՞ք պետք է մեր հայրենակիցների ձեռքը բռնել, ջերմություն ու սեր հաղորդել և հետ պահել չարությունից. Նարեկ Այվազյան

narek

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը, անդրադառնալով քաղաքական դաշտի ընդհանուր մթնոլորտին, իր ֆեյսբուքյան էջում գրառել է՝

«Ամեն բան գալիս է տարբեր մեթոդներով ատելության քարոզից, որը արել ու անում են թե՛ նախկին ռեժիմականների, թե՛ գործող իշխանությունների սպասարկուները:

Սրա մեջ մի մեծ չափաբաժին ունի հենց ժողովուրդը: Հա, հենց ժողովուրդը, որի մեծամասնությունը ցածրակարգ բանականության վառ դրսևորումներով է հանդես գալիս թե՛ համացանցում, թե՛ իրական կյանքում: Հենց այս մասսայի վրա են աշխատել ու աշխատում երկու կողմերը, իսկ դա իմ համար եղկելի է:

Ժողովրդի յոթանասուն տոկոսից որ մեկի բերանը բացես հայհոյանք, անեծք, չարակամություն և դժգոհություն է: Իսկ ո՞րն է սրա կանգառը: Իհարե, արյունը կամ բռնությունը: Արյունը կամ դրան փոխարինող այլ երևույթներ: Ինչքան շատ արյուն, այնքան հանդարտվելու դոզան բարձր կլինի:

Չգիտեմ, արդյո՞ք այն մադիկ, որոնք սա տեսնում են իմ պես, պարտավոր են ինչ որ բան անել, ինչ որ բան ձեռնարկել, որ համերաշխություն լինի, թե՞ պետք է չխառնվել, որ շարունակվի մինչև ուժերը մաշեն իրենց, ժողովրդի մեծամասնությունը փսխի իր բարոյազուրկ բարքերի ու ընկալումների մասին տեքստերն առ համացանց ու օդ, որ հանդարտվի: Եվ արդյունքում էլ ոչ մեկ ոչ մեկին չհամարի շագանակ տաքացնող, ոչ մի կերպ դուրս չգա, որ անշնորհակալ գործ արվեց, ոչ էլ չմերժվի կամ անտեսվի նման ջանքերը տարբեր կողմերի կողմից:

Երևի թե, այո՛, մեջտեղ դուրս գալու կարիք չկա: Թող արտաթորվեն ինքնանվաստացուցիչ արարքներով և չարարքներով: Թող դուրս գա այն մաղձը, որ կուտակվել է տարիներ շարունակ: Միայն կարելի է խառնվել այն դեպքերում, երբ հարազատ մարդիկ կամ հարազատ մարդկանց հանդեպ սխալվեն:

Բայց ամեն դեպքում, ցանկալի է լսել կարծիքներ այս ամենի վերաբերյալ: Այսինքն մենակ չտապակվեմ նմանատիպ մտքերով: Արդյո՞ք պետք է մեր հայրենակիցների ձեռքը բռնել, ջերմություն ու սեր հաղորդել և հետ պահել չարությունից»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3991102707568260

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ