Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։
«Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Հունանյանը:

