fbpx
Քաղաքականություն

Արդյունքում մենք հայտնվեցինք ԵԱՏՄ կոչվող ժանգոտված գնացքում. Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ժամանակին սերժական մեդիան ու որոշ կեղծ արևմտամետներ բոլորիս համոզում էին, որ Սերժը հավատավոր արևմտամետ է, և շուտով Հայաստանը Եվրոպայի հետ կստորագրի ասոցացման պայմանագիրը, բայց արդյունքում մենք հայտնվեցինք ԵԱՏՄ կոչվող ժանգոտված գնացքում։

Հետո մեզ սկսեցին համոզել, որ Սերժը գնում է սահմանադրական բարեփոխումների(իրականում փոփոխության), որ Հայաստանում ժողովրդավարությունը ինստիտուտցիոնալ առումով ամրապնդվի, որ այլևս ոչ մի ղեկավարի մտքով չանցնի կենտրոնաձիգ կառավարման մոդելը օգտագործել սեփական վերարտադրության ու անսահմանափակ իշխանություն ունենալու նպատակներով, բայց արդյունքում կերտվեց բոլշևիկյան սահմանադրություն, որի միջոցով Սերժը փորձեց ապահովել պետության ղեկավարի երրորդ ժամկետը…

Ասածս ինչ է, որ երբ տվյալ սուբյեկտի հետ քարոզչական միջոցներով կապվում է ինչ-որ լուրջ քաղաքական գործընթացներ, լինի ներքին, թե արտաքին, ապա համոզված եղեք, որ այդ ամենի մեջ իրականում թաքնված է մեծ սուտ, որը ինչպես կանոն մի օր պայթելու է»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2635824443178611

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ